Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իսպանականից մինչև վալս, մոդեռնից մինչև Կոմիտաս. կայացել է Կոտայքի մարզային պարի փառատոնը

07.12.2022

 Ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի ու մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով Նաիրի համայնքի Քասախի արվեստ-մշակութային դպրոց-ստուդիայում իրականացել է <<Աշնանային վալս>> խորագրով Կոտայքի մարզային պարի փառատոնը:

 Ավելի քան 20 պարային համույթներ լեփ-լեցուն դահլիճում իրենց գեղեցիկ կատարումներով գունավորել են Կոտայքի ձմեռնամուտը։

 Պատվավոր հյուր, պարարվեստի պետական քոլեջի մանկավարժ/ուսուցիչ Պետրոս Կարապետյանը, մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստները ողջ ընթացքում հետևել են կատարումներին և իրենց մասնագիտական խորհուրդներով կիսվել պարուսույցների հետ:

 Փառատոնը վարել և իրենց երաժշտական կատարումներով էլ ավելի գեղեցկացրել են Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված աշուղական երգի մարզային երգի փառատոնի դափնեկիր աշակերտները։

 Օրն իսկապես լի էր գեղեցիկ գույներով. սա մի պարային հրավառություն էր, որին մասնակցել են մարզի արվեստի դպրոցների բազմաոճ պարի համույթներ՝ իսպանականից մինչև վալս, մոդեռնից մինչև Կոմիտաս։

 Մասնակից դպրոցները Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից ստացել են հավաստագրեր և խորհրդանշական գավաթներ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակից դպրոցներին իրենց ակտիվ մասնակցության համար։

 Տարեվերջյան միջոցառումները շարունակվում են, սպասեք նորությունների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34