Նորություններ
Լրահոս
Հրազդանի դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է» ներկայացումը
02.12.2022
Հրազդանի դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «ՄԻԱՍԻՆ» Ներառական թատերախմբի «ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է» բեմադրությունը՝ ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի։
Սա թատերախմբի երկրորդ ներկայացումն էր, որը դիտելու էին գնացել Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզային ենթակայության դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ:
Նշենք, որ «ՄԻԱՍԻՆ» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022թ-ին Հանրապետական մանկավարժահոգեբա¬նական կենտրոնի նախաձեռնությամբ և ջանքերով:
Թատերախմբի ղեկավարն է բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանը, ով 1988թ-ից աշխատում է մանկապատանեկան թատերական արվեստի ոլորտում։ Թատերախմբի մասնակիցները 10-ն են՝ / 7-16 տարեկան երեխաներ/։
Թատերախմբի նպատակն է թատերական արվեստի միջոցով նպաստել երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու լիարժեք ներգրավվածությանը հասարակական կյանքում, նրանց ինքնարտահայտման հնարավորությունների իրացմանը, սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց առանձնահատկությունները, այդպիսով իրազեկել հասարակությանը և փոխել վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։
Թատերախմբի ներկայացրած «Միասին ստեղծում ենք» նախագիծը 2022թ. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում» դրամաշնորհային ծրագրի հաղթող նախագծերից է:
Առաջիկայում նախատեսվում է հյուրախաղերով հանդես գալ հանրապետության տարբեր քաղաքներում՝ նպաստելով մարզերում ևս այս մոդելի դրական փորձի զարգացմանը։