Նորություններ
Լրահոս
Աշխատանքային քննարկում առողջապահական ոլորտի ղեկավարների մասնակցությամբ
29.11.2022
Կոտայքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից հրավիրված աշխատանքային քննարկման օրակարգում Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագիտական խմբի կողմից Կոտայքի մարզում իրականացված իմունականխարգելման գործընթացի մշտադիտարկման արդյունքների ամփոփումն էր:
Սույն գործընթացի կարևորությունն ընդգծված է արդեն իսկ իրականացված աշխատանքների արդյունքներում, իսկ հնարավոր բացերի ուղղությամբ ենթակա բժշկական հաստատությունների տնօրեններին տրվել են հստակ հանձնարարականներ և սեղմ ժամկետներ: