Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

28.11.2022

 Աշխատանքային  շաբաթը  մեկնարկել  է  խորհրդակցությամբ  Կոտայքի մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

 Խորհրդակցությունը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Անդրադարձ է կատարվել ընթացիկ հանձնարարականների կատարմանը, ապա քննարկվել են առաջիկա ծրագրերն ու անելիքները:

 Օրակարգում շարունակում են  առաջնային լինել կառավարության սուբվենցիոն ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են 2022 թվականի ծրագրերի ներկա վիճակը և 2023 թվականի ծրագրային հայտերի ներկայացման ընթացքն ու համայնքների հետ տարվող աշխատանքները:

 Մարզպետը   հանձարարել  է  խիստ  հետևել գործընթացին՝ սահմանված ժամկետներից չշեղվելու և բացթողումները բացառելու համար:

 Քննարկվել   են  կառավարության՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերով մարզային ենթակայության՝ Բջնիի, Կարենիսի և Հատիսի դպրոցներում նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ընթացքը: Հրատապ այս ծրագրերով Բջնիի դպրոցում վերակառուցվում է ջեռուցման նոր համակարգ, Կարենիսում հին պատուհանները փոխարինվում են նորերով, կառուցվում է նաև տանիքը, Իսկ Հատիսի միջնակարգ դպրոցում նախատեսված է տանիքի վերանորոգում:

 Ահարոն  Սահակյանը  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվ և ամենօրյա աշխատանքային կարգով համագործակցել մարզի համայնքների հետ՝ սեփական եկամուտների հավաքագրումների տեմպը ակտիվացնելու և մինչև տարեվերջ արդյունքները բարելավելու ու անգամ գերակատարելու նպատակով:

 Մարզի  ղեկավարն անդրադարձել է  ճանապարհաշինական ընկերությունների կողմից մարզի ճանապարհահատվածների սպասարկման հարցերին, Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների՝ բնակարանների ձեռքբերման գործընթացին, տարբեր ոլորտային խնդիրների ու հանձնարարել բոլոր ուղղություններով լինել ավելի հետևողական և խստապահանջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50