Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված աշուղական երգի բացառիկ մրցույթ- փառատոնը

28.11.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Բյուրեղավանի մշակույթի տանը կայացել է Սայաթ Նովայի 300 -ամյակին նվիրված աշուղական երգի մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են մարզի համայնքների՝ աշուղական արվեստով հետաքրքրված 15-18 տարեկան շուրջ 30 պատանի կատարողներ. նրանք ժյուրիի անդամներին, հանդիսատեսին պատվով ներկայացրել են Սայաթ Նովային ու նրա արվեստը:

 Փառատոնի պատվավոր  հյուրը  ՀՀ ժողովրդական  արտիստ,  «Սայաթ Նովա» մշակութային միության ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, բանահավաք-մանկավարժ Թովմաս Պողոսյանն էր, գնահատող հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդական և աշուղական երգերի անզուգական կատարող, վարպետ-երգուսույց, «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քամանչահար Մխիթար Քեթցյանն էր, հանձնաժողովի անդամներն էին՝ ժողովրդական երգիչներ Եվա Եգանյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը և Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի վոկալիստ Արմինե Կիրակոսյանը:

 Փառատոնի  բացման  և փակման հանդիսավոր  ելույթները  վստահված էր Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլին (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Զաքարյան):

 Լսումների  փուլից  հետո  մասնակիցներին ողջունել  և  աշուղական երգի կարևորությունն է ընդգծել փառատոնի պատվավոր հյուր Թովմաս Պողոսյանը:

 Փառատոնի մրցութային ծրագրի ավարտից հետո տեղի է ունեցել ամփոփիչ գալա համերգ և մրցանակաբաշխություն:

 Գրան Պրի մրցանակի է արժանացել Չարենցավան համայնքը ներկայացնող 16- ամյա Արմեն Դեմիրճյանը, ով պարգևատրվել է մարզպետի պատվոգրով և մրցանակներով:

 Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են՝
Առաջին մրցանակ – Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայր՝ 17-ամյա Էդուարդ Բաբաջանյան
Երկրորդ մրցանակ – Նաիրի համայնքի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ 18- ամյա Սվետլանա Համբարձումյան
Երկրորդ մրցանակ – Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի արվեստի դպրոց՝ 18-ամյա Սվետլանա Անտոնյան
Երրորդ մրցանակ – Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոց՝ 17-ամյա Անդրանիկ Հովհաննիսյան
Երրորդ մրցանակ– Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի միջնակարգ դպրոց՝ 15 -ամյա Արփի Պողոսյան
Երրորդ մրցանակ - Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի միջնակարգ դպրոց՝ 17 -ամյա Մերի Ալեքսանյան:
Վերջիններս պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով և մրցանակներով, իսկ փառատոնի բոլոր մասնակիցները՝ հավաստագրերով:

 Մարզպետի շնորհակալագրերով են պարգևատրվել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ժյուրիի պատվավոր անդամները, ինչպես նաև Բյուրեղավանի մշակույթի տան տնօրեն Նվարդ Ալավերդյանը, Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյանը և մշակույթի տան պարուսույց Միքայել Խաչատրյանը:

 Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին գեղեցիկ օրվա համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50