Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում անց է կացվել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթաց

18.11.2022

 Նոյեմբերի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսական թիմը և ծրագրի փորձագետները Կոտայքի մարզպետարանում անց են կացրել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացը:

 «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ  հարմարվողականության  պլանավորման  առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող դասընթացներին մասնակցել են ինչպես մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները, այնպես էլ մարզի խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները:

 Դասընթացի   ընթացքում   ներկայացվել  են  Հայաստանում  կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցերը:

 Դասընթացի  արդյունավետության   աստիճանը  պարզելու  նպատակով դասընթացի սկզբում և ավարտին անցկացվել է թեստ։
Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50