Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2022
Այսօր Ուսանողության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ԲՈւՀ-երի, քոլեջների և այլ կրթական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին:
Լինել ուսանող, նշանակում է մշտապես գտնվել ռիթմի, շարժման, կատարելագործվելու, նոր գիտելիքներ ձեռքբերելու, աշխարհն այլ տեսանկյունից ընկալելու և զարգանալու փնտրտուքների մեջ:
Լինել ուսանող, նշանակում է անցնել փորձությունների, հետաքրքրությունների ճանապարհով, որը ի վերջո տանելու է հայրենիքի շենացմանն ուղղված որևէ ոլորտում ձեր ներդրումին:
Եվ, ի վերջո, ուսանողության օրերը ն աև խենթ ու խելառ տարիների, լավ ու վատ օրերի, հիասթափությունների ու հնարավորությունների պահեր են, որոնք անմոռաց և չկրկնվող են ամբողջ կյանքի ընթացքում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մաղթում քաջ առողջություն և անկեղծորեն ցանկանում, որպեսզի ձեր ուսանողական տարիների ողջ ամբարած գիտելիքները անմնացորդ ու նվիրական սիրով ուղղեք մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Փառք ու պատիվ բոլոր պատերազմներում ընկած մեր ուսանող ընկերներին: