Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Նաիրիում ներկա է գտնվել համակցված կերերի նոր գործարանի բացմանը

11.11.2022

 Կոտայքի մարզի Նաիրի համայնքում հիմնվել է համակցված կերերի նոր գործարան, որի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք:

 Գործարանի   կառուցման  ծրագիրը  կյանքի  է  կոչվել  «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ:

 Պաշտնյաները  շրջայց են  կատարել  գործարանով,  ծանոթացել  իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:

 Գործարանի  ղեկավարները տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ:

 Գործարանը  հագեցած է  նորագույն  սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։

 Գործարանում   արտադրվելու  են  լիառացիոն  համակցված կերեր, ինչպես նաև տարբեր տոկոսային հարաբերությամբ լրացակերերի (կոնցենտրատների) լայն տեսականի։

 Բաղադրատոմսերի  հաշվարկը  կատարվում է   վերջին   սերնդի   ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:31:15