Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ

10.11.2022

 Այսօր  տեղական  ինքնակառավարման  մարմինների  ձևավորման  26-րդ  տարին է լրանում, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի բոլոր համայնքային ծառայողներին:

 Տեղական   ինքնակառավարման  մարմինների   ընտրություններն  առաջին  անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին:

 Եվս  մեկ  անգամ վերահաստատում եմ մեր կողմից ընդգծված քաղաքականությունը՝ ուղղված Կոտայքի մարզի բոլոր համայնքների համաչափ և կայուն զարգացմանը:

 Այսօր  ՀՀ  կառավարության քաղաքականության, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցությամբ մեզ հաջողվում է համայնքներում լուծել այնպիսի խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չլուծված են եղել:

 Ինչ խոսք, մեր  բնակավայրերի  հզորացմանը  նպաստում  են նաև համայնքների միավորման ճանապարհով ընթացող բարեփոխումները, և դրանք շարունակական են լինելու:

 Եվս  մեկ անգամ   շնորհավորելով   բոլոր  համայնքային   ծառայողներին,  Կոտայքի մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարներին ՏԻ մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ, հավաստիացնում եմ, որ այսուհետ ևս ՀՀ Կոտայքի մարզպետարանը և անձամբ ես կանգնած են լինելու մարզի բացառապես բոլոր համայնքների կողքին և մեզ վերապահված լիազորությունների շրջանակում աջակցելու ու նպաստելու ենք համայնքային խնդիրների լուծմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50