Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ԱԺ-ում ներկայացրել է Կոտայքի մարզպետարանի 2023 թվականի բյուջետային հայտը

08.11.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Կոտայքի մարզպետարանի նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը:

 Այսպիսով,  ՀՀ  2023թ.  պետական  բյուջեի  նախագծով  ՀՀ  Կոտայքի մարզպետարանին «ՀՀ Կոտայքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 612 մլն. 186 հազ. դրամ:

 Մարզային  նշանակության  ավտոճանապարհների  պահպանման  և  անվտանգ երթևեկության ծառայություններ ծրագրով 2023թ. Կոտայքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 199 մլն. 290 հազ. դրամ, որը 45 մլն 990 հազ. դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ. պայմանավորված է սպասարկման մարզային նշանակության ճանապարհների ավելացմամբ:

 Մշակութային   ծրագրերի  գծով  2023թ. բյուջեի նախագծով նախատեսվել է 4 մլն 924 հազ, որը 2022թ. հաստատված բյուջեի նկատմամբ թողնվել է նույնը:

 Կրթական  ծրագրերի գծով  2023թ. նախատեսվել  է 8 մլդ. 458 մլն. 500 հազ 800 դրամ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 525 մլն. 145 հազ. 500 դրամով:

 Ատեստավորման   միջոցով   որակավորում   ստացած    ուսուցիչներին հավելավճարների տրամադրում ծրագրով մարզին նախատեսվել է հատկացնել 40 մլն. 309 հազ. դրամ, որը 3 մլն. 259 հազ. դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեից:

 Ատեստավորման նոր համակարգի ներդրման ծրագրով մարզին նախատեսվել է 363 մլն.707 հազ. 800 դրամ, որը 322 մլն. 387 հազ. 700 դրամով ավել է 2022թ. հաստատված բյուջեից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56