Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի մի խումբ աշակերտներ այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

02.11.2022

 Կոտայքի մարզպետարանը  մասնագիտական  կողմնորոշման  շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

 Աշակերտներին  ուղեկցել է  Կոտայքի  մարզպետարանի   կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

 Աշակերտները   ծանոթացել  են  ինստիտուտի   պատմությանը,   ուսումնական ծրագրերին, գործող ֆակուլտետներին, մեր հերոսների կենսագրությանն ու սխրանքներին. իրականացվել են նաև գործնական պարապմունքներ:

 Մարզի  աշակերտներին  միացել էին  նաև «Իմ կյանքը համայնքում» ծրագրում ընդգրկված աշակերտենր այլ մարզերից:

 Կոտայքի  մարզպետարանը  և  անձամբ  մարզպետ Ահարոն  Սահակյանն  անչափ կարևորում են նման նախաձեռնությունների իրականացումը, որի արդյունքում մեր աշակերտները հնարավորություն են ստանում տեղում ծանոթանալու ռազմարվեստի գաղտնիքներին, կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում;

 Նման  այցերը  նոր  գիտելիքներով  զինվելուն  զուգահեռ,  հայրենասիրության, հայրենաճանաչության չափաբաժին են ավելացնում, ինչը հատկապես հիմա անչափ անհրաժեշտ և կարևոր է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 16:09:58