Նորություններ
Լրահոս
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում
31.10.2022
Աշխատանքային շաբաթը սկսված է, առաջնահերթ հանձնարարականները տրված:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է
• Ապօրինի կառուցապատումների օրինականացման գործընթացի պատշաճ իրականացմանը. մի քանի կոնկրետ դեպքերով Ահարոն Սահակյանը հանձնարարել է հրատապ զբաղվել և ամենասեղմ ժամանակահատվածում կանխել ապօրինի կառուցապատումները
• Հանձնարարվել է Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացքը պահել խոշորացույցի ներքո և հանդիպող խնդիրներին արագ լուծումներ տալ՝ սահմանված ժամկետներից չշեղվելու և որևէ բացթողում բացառելու համար
• Անդրադարձ է կատարվել նաև Հրազդանի վարչական տարածքում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին, քննարկվել նաև կրթության, հողաշինության, քաղաքաշինության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: