Նորություններ
Լրահոս
Մշակույթը, արվեստը, թատրոնը՝ առաջնահերթություն
27.10.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հրավերով ներկա է գտնվել Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ներկայացմանը (ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան):
«Մեծ բավականություն եմ ստացել բեմադրությունից, և չեմ կարող թաքցնել ակնածանքս այն ահռելի աշխատանքի, որն իրականացնում են մարզի թատրոնի նվիրյալները»,- իր խոսքում նշել է Ահարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ պետք է արվի առավելագույնը՝ ապահովելու բեմադրված ներկայացումներին համարժեք միջավայր ու պայմաններ: