Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Ձորաղբյուրում ներկա է գտնվել Բերքի տոնին
23.10.2022
Հանգստյան օրերը մարզում գունառատ են:
Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում գործող Կանաչ ուսուցման կենտրոնում շարունակվում է ավանդական դարձած գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը' Բերքի Տոնը:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախօրեին խորհրդականների հետ ներկա է գտնվել աշնանային գունագեղ միջոցառմանը, որը մի վայրում է համախմբել Հայաստանի, Արցախի ու արտերկրի ֆերմերներին:
Ցուցադրվել և վաճառքի են ներկայացվել արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերը, բանջարեղենն ու այլ բարիքները: Այդ ամենը համեմված էր կենդանի երաժշտությամբ ուղեկցվող ավանդական երգ ու պարով
Շնորհակալություն փառատոնն իրականացնողներին: