Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները' Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում

16.10.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Աբովյանի թիվ 8 և թիվ 10 հիմնական դպրոցներ' ծանոթանալու կրթական պրոցեսի կազմակերպմանը եւ ընթացիկ ծրագրերին:

 Նախ դիտարկել  են  Աբովյանի թիվ 8  հիմնական  դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները. դահլիճի շինարարությունն իրականացվում է մարզպետարանի կողմից հատկացվելիք ֆինանսական վերաբաշխումների և բարեգործական հիմունքներով:

 Մարզպետը   մատնանշել է  որակյալ  աշխատանքների  իրականացման անհրաժեշտությունը' հետագայում խնդիրները բացառելու համար:

 Ապա մարզի ղեկավարն այցելել է Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց: Այստեղ վերջերս իրականացվել են միջանցքների, դասասենյակների վերանորոգման աշխատանքներ: Դրանց որակի վերաբերյալ մարզպետի կողմից դիտարկումներ են եղել. բոլոր թերությունները և անորակ աշխատանքները շատ արագ պետք է շտկվեն շինարարների կողմից: Այս ուղղությամբ դպրոցի տնօրենին տրվել է հստակ հանձնարարական:

 Ընթացիկ ծրագրերի և  խնդիրների վերաբերյալ  Ահարոն Սահակյանը զրուցել է նաև դպրոցի աշխատակազմի հետ:
Կոտայքի մարզպետն այնուհետև այց է կատարել նաև Աբովյանի դրամատիկական թատրոն, շրջել տարածքով:

 Համայնքի  ղեկավար  Էդուարդ  Բաբայանի և թատրոնի պատասխանատուների հետ քննարկվել են համայնքային և պետական միջոցների համատեղմամբ թատերական կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերը:

 Այս թատրոնն ունի լավագույն պոտենցիալը,  ու պիտի  արվի  առավելագույնը, որպեսզի համապատասխան պայմանների առկայություն լինի ապահովենք ոչ միայն այս, այլ, առհասարակ, մարզի բոլոր մշակութային ու արվեստի կենտրոններում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49