Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2022

  Սիրելի' ուսուցիչներ,

շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

 Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում եղել եւ այսօր էլ դիտարկվում է որպես առաքելություն:

 Դուք կրթական ոլորտի առաջամարտիկներն եք: Մաղթում եմ, որ միայն հաջողությունն ու վերելքներն ուղեկցեն Ձեզ, որ Ձեր աշակերտների համար իսկապես լինեք առաջնորդ, ընկեր, խորհրդատու:

 Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց լիահույս եմ, որ ամեն մեկս մեր տեղում, մեր աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու միասնակսնությամբ հաղթահարելու ենք դժվարությունները:

 Դուք միայն հավատացեք ու հավատացրեք նաեւ Ձեր աշակերտներին' անմնացորդ նրանց փոխանցելով ամենաթանկը' գիտելիքը:

Կրկին շնորհավորում եմ, մաղթում լավագույնը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56