Նորություններ
Լրահոս
Տարեցները Կոտայքի մարզպետի և մարզպետարանի ուշադրության կենտրոնում
03.10.2022
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ, Կոտայքի մարզում բնակվող, 100 տարին լրացած 6 տարեցների Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է դրամական պարգև:
Վերջիններիս այցելել են մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության մասնագետները և մարզպետի անունից կրկին շնորհավորել Տարեցների օրվա կապակցությամբ՝ փոխանցելով մարզի ղեկավարի բարեմաղթանքները:
Մենք ևս կրկին շնորհավորում ենք բոլոր տարեցների տոնը և մաղթում առողջություն ու երկարակեցություն: