Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենի աղջիկների լողափնյա վոլեյբոլի թիմը՝ ՀՀ փոխչեմպիոն

03.10.2022

 Սեպտեմբերի 27-ից 28-ը Երևանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում կայացել է «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ներառված աղջիկների լողափնյա վոլեյբոլի հանրապետական փուլը:

 Կոտայքի մարզը ներկայացնող Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը (Միլենա Հակոբյան, Լուսինե Գևորգյան) միևնույն 2։0 հաշվող հաղթելով Արագածոտնի և Շիրակի մարզերի թիմերին, 2։1 հաշվող հաղթելով Արցախի (Ստեփանակերտ) թիմին՝ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 2։0 հաշվով պարտվելով Երևանի թիմին՝ գրավել է 2-րդ տեղը։

 Շնորհավորում ենք դպրոցին, աղջիկներին և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանին Կոտայքի մարզը հանրապետությունում քանիցս փայլուն ներկայացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50