Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քննարկում Կոտայքի մարզպետարանում

30.09.2022

 Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ գոյություն ունեցող տվյալները համալրելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն իրականացնում է «Կենսապահովման համախմբված գործողություն հանուն Հայաստանում դիմակայունության վերլուծության (СLEAR)» ուսումնասիրությունը, որը կգնահատի տնային տնտեսությունների՝ կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողությունը, ինչպես նաև պարենային ապահովության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը:

 Տարածքային առանձնահատկությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխության պարագայում դիմակայունության կարողությունը հասկանալու համար CLEAR ուսումնասիրության իրականացման ներկա փուլում Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։

 Քննարկումների արդյունքում, հիմնական շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ համագործակցելով, կենսապահովման համակարգերին աշխարհագրական ուղղվածություն տալու նպատակով կքարտեզագրվի և կիրականացվի Հայաստանում: Կոտայքի մարզպետարանում աշխատանքները համակարգել է գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56