Նորություններ
Լրահոս
«Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» թեմայով իրազեկման հանդիպում Կոտայքի մարզպետարանում
30.09.2022
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» թեմայով իրազեկման հանդիպում Կոտայքի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ:
Իրազեկման հանդիպումների ծրագիրը մշակվել է «Հայաստանի բարեվարքության ծրագիր» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։
Հանդիպումների բովանդակությունը և ժամանակացույցը համաձայնեցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։
Հանդիպումների նպատակը՝ ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների գլխավոր քարտուղարներին, իրավաբանական, անձնակազմի կառավարման և ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարներին, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն (գիտելիքներ) ՀՀ կառավարության հակակառուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում մինչև օրս իրականացված մեծածավալ աշխատանքների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ։