Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ

21.09.2022

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը:

 Անկախությունը հայ ժողովրդի գլխավոր ձեռքբերումն է. այն մեր միասնականության, համախմբման, ազատ ու անկախ ապրելու անսասան որոշման արդյունքն էր:

 Այսօր մեր հայրենիքը կրկին կանգնած է մարտահրավերների առջեւ, բայց համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ամուր կամքի, հայրենասիրության, նվիրումի շնորհիվ հաղթահարել եւ շատ արագ դուրս գալ այս վիճակից:

 Անկախությունը բարձրագույն արժեք է, ուստի բոլորիս' զինվորի, բժշկի, ուսուցչի, բանվորի պարտքն է ամեն գնով տեր լինել հայրենիքին ու ամուր պահել դժվարությամբ ձեռք բերված անկախությունը:

 Շնորհավորում եմ բոլորիս եւ միասնության, համախմբման կոչ անում' հանուն մեր սուրբ հայրենիքի եւ ի բարօրություն հայ ժողովրդի 

 Փառք հայրենիքի համար ընկած բոլոր հերոսներին, շուտափույթ ապաքինում վիրավոր մեր ընկերներին 

 ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սահմանին կամգնած ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻն ու ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ. դուք եք մեր խաղաղության միակ երաշխավորը:

 ՀՀ անկախության, ինքնիշխանության, պետականության տերը միմիայն հայ ժողովուրդն է ու վստահ եղեք' մենք ոտքի ենք կանգնելու:

Շնորհավոր ՀՀ Անկախության օր

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00