Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների դիմումների հաշվառման հարթակ

15.09.2022

 Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցության խթանման, նրանց լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրային գործոնների բացահայտման և նպատակային ծառայությունների ներդրման նպատակով ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նախաձեռնել է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված հիմնարար քայլեր:

 Ներդրվող նոր համակարգը կառուցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիո¬նալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգ¬ման (ՖՄԴ) սկզբունքներով և մոտեցումներով` հիմքում ունենալով 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):

 Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների բազմամասնագիտական թիմի կազմն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորվում է մասնա¬գետների պետական ռեեստր։ Պետական ռեեստրը բաղկացած է երկու բաժնից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկվում են հետևյալ մասնագետները՝

1. օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ,

2. անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ։

 Պետական ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու հետաքրքրվածություն ունեցող բոլոր մասնագետները կարող են գրանցվել այդ նպատակով ստեղծված մասնագետների հաշվառման հարթակում՝   https://bit.ly/3Ua7wZw

 Մասնագետների դիմումների հաշվառման հարթակում գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝   https://bit.ly/3Ua7wZw   և գրանցել անհրաժեշտ տվյալները, իսկ գրանցման մասին պատմող տեսանյութը դիտել հետևյալ հղումով`    https://www.youtube.com/watch?v=lccz6J2QN_o

          

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56