Նորություններ
Լրահոս
Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների դիմումների հաշվառման հարթակ
15.09.2022
Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցության խթանման, նրանց լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրային գործոնների բացահայտման և նպատակային ծառայությունների ներդրման նպատակով ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, նախաձեռնել է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմանն ուղղված հիմնարար քայլեր:
Ներդրվող նոր համակարգը կառուցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիո¬նալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգ¬ման (ՖՄԴ) սկզբունքներով և մոտեցումներով` հիմքում ունենալով 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):
Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների բազմամասնագիտական թիմի կազմն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորվում է մասնա¬գետների պետական ռեեստր։ Պետական ռեեստրը բաղկացած է երկու բաժնից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկվում են հետևյալ մասնագետները՝
1. օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ,
2. անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ։
Պետական ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու հետաքրքրվածություն ունեցող բոլոր մասնագետները կարող են գրանցվել այդ նպատակով ստեղծված մասնագետների հաշվառման հարթակում՝ https://bit.ly/3Ua7wZw
Մասնագետների դիմումների հաշվառման հարթակում գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Ua7wZw և գրանցել անհրաժեշտ տվյալները, իսկ գրանցման մասին պատմող տեսանյութը դիտել հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=lccz6J2QN_o