Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

12.09.2022

 Կոտայքի մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում արձանագրված առաջնահերթություններից՝

 Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացք և 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթաց. մարզպետը հանձնարարել է ամենօրյա աշխատանքային կարգով շարունակել համայնքների հետ համագործակցությունը՝ նոր հայտերի ընտրությունն իրականացնելիս հենվելով բացառապես համայնքի համաչափ զարգացման կարիքների գնահատման վրա:
Ի դեպ. այս պահին մարզի համայնքներում սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող աշխատանքները մարզպետ Ահարոն Սահակյանի ուշադրության կենտրոնում են, իսկ դրանց որակի ու ժամկետների պահպանման հարցը խստագույնս դրված է մարզպետարանի պատասխանատուների առջև:

 Համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթաց. Ահարոն Սահակյանը հանձնարարել է խոշորացույցի ներքո պահել համայնքների կողմից իրականացվող հավաքագրումների ընթացքը՝ տարեվերջին այս ոլորտում խնդիրները բացառելու համար:

  Նոր ուսումնական տարվա մեկնարկ. մարզի ղեկավարը հետաքրքրվել է մարզային ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում ընթացող վերանորոգման, մասնավորապես, ճաշարանների նորոգման և կահավորման աշխատանքների ընթացքից և քննարկել ուսումնական գործընթացին խոչընդոտող խնդիրներ:

Քննարկվել են այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56