Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն- թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես
12.09.2022
Վերջերս ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել էր ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Հանդիպմանը կարևորվել էր երկկողմ հարաբերությունների խորացումը եւ մի շարք ուղղություններով, այդ թվում' մշակութային, ձեռք էր բերվել կոնկրետ պայմանավորվածություն:
Եվ ահա այդ կոնտեքստում' Հայ- իրականական դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի, ինչպես նաեւ երկու երկրների մշակութային կապերի հաստատման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սերտ համագործակցությամբ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն- թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես։
Սա երկու երկրների վաղեմի բարեկամությունը խորհրդանշող առաջին քայլն էր մեր մարզում, որը մեկնարկեց երկու մշակույթների ներկայացմամբ:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Միջոցառումը ստացված էր, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն բոլորին: