Նորություններ
Լրահոս
Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ
08.09.2022
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու մեկնարկած և ընթացող շինաշխատանքներին և պատասխանատուների հետ քննարկելու ընթացիկ խնդիրները:
Մարզպետը հերթական այցով Աբովյան խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքը. ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեով:
Շրջայցի շրջանակում մարզպետը եղել է նաև Աբովյան համայնքի Ռոսիա փողոցում, որտեղ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, պետության և համայնքի 35%-65% համաֆինանսավորմամբ մեկնարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ:
Այս պահին հեռացվում է 5 սմ. հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթը, որի փոխարեն կկատարվի 5 սմ հաստությամբ ասֆալտապատում, բոլոր հին եզրաքարերը կփոխարինվեն նոր բազալտե եզրաքարերով:
Ծրագիրն իրենից ենթադրում է Ռոսիա փողոցի հիմնանորոգում և ամբողջական ասֆալտապատում՝ շուրջ 25 000 ք/մ մակերեսով, ինչպես նաև մայթերի լուսավորության համակարգի կառուցում:
Աշխատանքային շրջայցն ավարտվել է Արամուս բնակավայրում, որտեղ գրեթե ավարտված են ներհամայնքային կարևոր փողոցների և նրբանցքների ասֆալտապատումը: Այդ փողոցներում երբևէ ասֆալտապատում չէր իրականացվել:
Աշխատանքները կրկին կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էր՝ պետություն- համայնք՝ 35%-65% համաֆինանսավորմամբ: Ահա այսպես, մարզպետարան-համայնք արդյունավետ փոխգործակցությամբ ու թիրախային խնդիրների լուծմամբ է հնարավոր դառնում մարզի համայնքները տանել կայուն և համաչափ զարգացման ճանապարհով: