Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել փրկարար ծառայության մի խումբ ծառայողների
06.09.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Աահակյանն այսօր ընդունել է Արտակարգ իրավիճակների Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Գևորգ Սեդրակյանին եւ փրկարար ծառայության աշխատակիցների:
Մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ' ընդգծելով այն կարևոր առաքելությունը, որն իրականացնում են ԱԻ աշխատակիցները' շատ հաճախ սեփական կյանքի եւ առողջության շնորհիվ:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԻ Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի խումբ ծառայողներ մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: