Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպված հրաձգության դասընթացին
25.08.2022
«Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Կոտայքի մարզում գործող «Ազատազէն» ՌՀԿ-ի հրաձգարանում կազմակերպել է հրաձգության դասընթաց մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար, որի ընթացքում երեխաներն իրենց զինղեկների գլխավորությամբ կրակել են ինքնաձիգից և դիպուկահար հրացանից, ինչպես նաև ծանոթացել ռազմարվեստի գաղտնիքներին:
Մեր աշակերտներին ոգևորելու, նրանց հմտություններին տեղում ծանոթանալու և պարզապես օրն իրենց հետ անցկացնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանն անձամբ մասնակցել է հրաձգության դասընթացին:
Մարզպետն ընդգծել է, որ տպավորված է երեխաների ցուցաբերած կամքից և դրսևորած համարձակ ու հայրենասեր վարքագծից:
Միջոցառման ավարտին լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները խրախուսական նվերներ են ստացել «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից: