Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2022 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելու է մարդահամար

22.08.2022

Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար։

 Սա Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով:

 Համաձայն «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման, Կոտայքի մարզում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական Կոմիտեին Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման գործընթացում:

 Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Վիճակագրական Կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մարինե Ստեփանյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 Այսօր հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացվել է մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էր նաև Վիճակագրական Կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը, կոմիտեի ներկայացուցիչներ:

 Հանձնաժողովի անդամներին մանրամասն ներկայացվել են մարդահամարի անցկացման մեթոդը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ընդգծվել մարզպետարանի և համայնքների գործուն աջակցությունը գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով:

 Բնականաբար, բարձրացվել են մի շարք հարցեր ինչպես մարզպետի, այնպես էլ համայնքների ղեկավարների և գործընթացում ներգրավված կառույցների ներկայացուցիչների կողմից:

 Այս պահին կարևոր է, որպեսզի քաղաքացիները պատշաճ իրազեկվեն մարդահամարի անցկացման և դրա կարևորության մասին, ինչպես նաև իրենց քաղաքացիակենտրոն վարքով աջակցեն մարդահամարի իրականացմանը:

 Այս հարցում կարևոր է հատկապես համայնքների ղեկավարների դերը և մարզպետը հույս է հայտնել, որ բազմակողմանի համագործակցության արդյունքում մարդահամարը հանրապետությունում ու մասնավորապես Կոտայքում կիրականանա առանց խոչընդոտների: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28