Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Վերին Պտղնի և Պտղնի բանակավայրեր, լսել բնակիչների խնդիրները

19.08.2022

 Վերջերս Կոտայքի մարզպետ Ահարոն Սհակյանին էին դիմել Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի բնակիչները՝ բարձրաձայնելով Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վերգետնյա անցումի կառուցման անհրաժեշտության մասին:

 Բնակիչները նշել էին, որ նշված ճանապարհահատվածի երթևեկությունը բավականին խիտ է և բազմիցս վրաերթեր ու ավտոպատահարներ են տեղի ունեցել՝ ընդհուպ մինչև մահվան ելքերով:

 Բնակիչները ներկայացրել էին իրենց առաջարկները, և քննարկել էինք լուծման տարբերակներ:

 Նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև Պտղնի բնակավայրի բնակիչները: Վերջիններս էլ ահազանգել են, որ Երևան-Սևան մայրուղու՝ Ճանապարհային ոստիկանության Աբովյանի հենակետի (Գայի պոստ) հարակից հատվածում լուսացույցի տեղադրման անհրաժեշտություն կա՝ կրկին մատնանշելով անվտանգ երթևեկի կազմակերպման անհրաժեշտությունը:

 Երկու բնակավայրերի բնակիչների խնդիրները տեղում հասկանալու և լուծումներ գտնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, խորհրդականիս՝ Մհեր Գևորգյանի, քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Վարդանյանի հետ այցելել են նշված բնակավայրեր և անձամբ զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, դիտարկումները և հնարավոր լուծումները:

 Մարզի ղեկավարը հավաստիացրել է, որ երկու խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը միանշանակ է ու հստակ՝ խնդիրներն առկա են և այս պահին համակողմանի աշխատանքներ, քննարկումներ են իրականացվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, Աբովյանի համայնքապետարանի և պատկան այլ կառույցների հետ՝ որևէ ծրագրով և բազմակողմանի համագործակցությամբ բարձրաձայնված խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

 Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է նաև Պտղնի բնակավայրում կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացող ներհամայնքային ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներին:

 Այս պահին կապիտալ ասֆալտապատվել է շուրջ 800 մետր ճանապարհահատված:
Աշխատանքներն իրականացվում են պետություն- համայնք 35%-65% համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50