Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հետ մարզկենտրոն Հրազդանում մասնակցել է Երիտասարդության միջազգային օրվա կապակցութ
12.08.2022
Միջոցառման մեկնարկին ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով Կոտայքի մարզի և, մասնավորապես, Հրազդան քաղաքի երիտասարդների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչի արդյունքում էլ մարզկենտրոն
Հրազդանն այս տարի արժանացել է 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսին:
Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն իր հերթին շնորհավորել է Երիտասարդության միջազգային տոնի կպակցությամբ եւ վստահեցրել, որ հետայսու եւս երիտասարդական կյանքի աշխուժացման ուղղությամբ անելիքները չեն դադարելու:
Միջոցառման առանցքում ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղություններն էին, պետական բյուջեի հաշվին իրականացվող երիտասարդների կարողունակությունների և հմտությունների բարելավմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, պետական դրամաշնորհային մրցույթները, գործընկեր-կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորություններն ու ծրագրերը:
Մարզպետ Ահարոն Սահակյանը եւս մեկ անգամ շնորհավորել է երիտասարդներին ու մաղթել լավագուն նպատակների իրականացում: