Նորություններ
Լրահոս
«Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ» Կոտայքի մարզի երիտասարդների համար
09.08.2022
Սիրելի երիտասարդներ, 2022 թվականի օգոստոսի 12-ը նշվում է՝ որպես երիտասարդության միջազգային օր։
Այս օրվա առիթով սիրով հրավիրում ենք ձեզ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդան` մասնակցելու «Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ» միջոցառմանը, որտեղ հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու՝
• ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղություններին,
• պետական բյուջեի հաշվին իրականացվող երիտասարդների կարողունակությունների և հմտությունների բարելավմանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին,
• պետական դրամաշնորհային մրցույթներին և դրանց դիմելու կարգին,
• գործընկեր-կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորություններին և ծրագրերին (աշխատաշուկա, կրթություն, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլն),
• բաց քննարկում ունենալ Ձեզ հուզող հարցերի շուրջ ոլորտի պատասխանատուների հետ,
• ծանոթանալ և ընկերական կապեր հաստատել այն երիտասարդների հետ, ովքեր հնարավորություն են ունեցել ներկայացնելու Հայաստանը արտերկրում։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը՝ 12.30-ին Կոտայքի մարզպետարանի դահլիճում (ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1)։
Միացեք այս միջոցառմանը, դուք էլ օգտվեք ընձեռած հնարավորություններից, եղեք իրազեկ և գիտելիքներով «զինված»։
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը։