Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն

03.08.2022

 Մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով Չարենցավանի բժշկական կենտրոնում էր:

 Բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալին՝ մատուցվող ծառայություններին, սարքավորումների, ինչպես նաև մասնագետների հագեցվածությանը:
Տնօրենի, բուժաշխատողների հետ քննարկվել են նաև խնդիրներն ու ծրագրերը:

 Մարզի ղեկավարն առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա և անբասիր աշխատանքի, ունեցած գնահատելի հաջողությունների, նաև ներդրած մեծ ավանդի համար բուժկենտրոնի վիրաբուժական բաժնի պետ Վանյա Պողոսյանին և բժիշկ-վարակաբան Արշալույս Բադալյանին պարգևատրել է պատվոգրերով, իսկ բուժքույր Զոյա Մուսինյանին՝ շնորհակալագրով:

 Բժշկական կենտրոնին է փոխանցվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության արդյունքում տրամադրված բժշկական սարքավորումներ՝ շարժական սոնոգրաֆիայի ապարատ, հասակաշափ-կշեռք, պուլսոքսիմետր, շաքարի չափիչ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50