Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության փոխնախարարը Կոտայքի մարզում էր

01.08.2022

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:

 Մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի, մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների ուղեկցությամբ փոխնախարարն այցելել է Նաիրիի բժշկական կենտրոն. դիտարկել են այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել բժշկական կենտրոնի նոր շենք:

 Ոլորտի պատասխանատուները փոխնախարարին ուղեկցել են բուժկենտրոն, որտեղ ծանոթացել են շենքային պայմաններին, հնարավորություններին, աշխատանքի ծավալին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը, քննարկել ընթացիկ խնդիրները:

 Փոխնախարարը Նաիրիի բժշկական կենտրոնում նաև ստացել է COVID-19-ի դեմ հերթական պատվաստումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50