Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց է կացվել հանձնաժողովի նիստ։
29.07.2022
Մարզպետին զեկուցվել է 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի մասին. արդյունքները գոհացուցիչ են, զորակոչն ընթացել է առանց լուրջ խնդիրների ու խոչընդոտների:
Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։
Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները համապատասխան ընթացակարգերով կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։