Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ այցելել է մարզում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք

27.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի հետ այսօր այցելել նն Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք եւ ծանոթացել շինարարության ընթացքին։

 Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն Եվրո է, որից 5,5 մլն. եվրոն հանիսանում է վարկային միջոց, 5,5 մլն. եվրոն` դրամաշնորհ:

 Նախարարի հետ նախ հետևել են Ակունք համայնքում կառուցվող փոխաբեռնման կայանի շինարարական աշխատանքներին, որտեղ նախատեսվում է Աբովյանի տարածաշրջանի բնակավայրերից հավաքված աղբը կուտակել, խտացնել, ապա մեծ կոնտեյներներով տեղափոխել նոր կառուցվող սանիտարական աղբավայր։

 Այս աշխատանքներին զուգահեռ երկու մարզերի ինտեգրված աղբահանության համակարգի ներդրման նպատակով միջազգային մրցույթով ընտրված շվեդական «ՍՎԵԿՈ» ընկերության խորհրդատուների հետ մշակվում և ավարտական փուլում են ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները։ Մշակվել են աղբավայրի և փոխաբեռնման կայանների շահագործման համար անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և ընթացքում են վերջիններիս գնման համար մրցութային փաթեթների պատրաստման աշխատանքները։ Մշակվել են նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աղբատար մեքենաների ու աղբամանների տեխնիկական բնութագրերն ու քանակը։ Նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացը։

 Սանիտարական աղբավայրի և փոխաբեռնման կայանների շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի տարեվերջին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50