Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ոլորտային պատասխանատուները դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

20.07.2022

 Ճանապարհաշինական ծրագրերը մարզի տարբեր հատվածներում ակտիվ ընթանում են:

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, խորհրդականներ Մհեր Գևորգյանը, Հայկ Ալեքսանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Վարդանյանը կրկին այցելել են պետական բյուջեով հիմնանորոգվող Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատված՝ շինարարության գլխավոր ինժեների և շինարարների հետ քննարկելու ընթացիկ աշխատանքները:

 Շինաշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի. այս պահին նորոգվում են մայթերն ու եզրաքարերը, որից հետո կիրականացվի ճանապարհահատվածի հիմնանորոգում:

 Հիշեցնենք, որ այս ճանապարհը վատթարագույն վիճակում էր գտնվում և դեռ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում մարզպետը նախարարին ներկայացրել էր ճանապարհահատվածի հիմնանորոգման խիստ անհրաժեշտության մասին:

 Մարզի տարբեր շինհրապարակներ մեր մասնագետների ու անձամբ մարզի ղեկավարի այցերը ամենօրյա աշխատանքային կարգով շարունակվելու են, որպեսզի բացառվի որևէ բացթողում կամ անորակ աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50