Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անց է կացվել շտաբային ուսումնավարժություն

20.07.2022

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 450-Ա որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 7.1.1 կետի պահանջները` ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշման համաձայն, այսօր՝ հուլիսի 20-ին անց է կացվել շտաբային ուսումնավարժություն՝ «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած խոշոր հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

 Միջոցառմանը ներկա են գտնվել Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Մաղաքյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ մայոր Արման Ճաղարյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան Կարապետյանը, Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սերյոժա Մկրտչյանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներ:

 Կոտայքի մարզայինփրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրին  ուսումնավարժության  խաղարկային  սցենարը  և  ըստ  այդմ, քննարկվեցին կանխատեսվող միջոցառումների շրջանակը և անհրաժեշտության դեպքում՝ բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հաջորդականությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28