Նորություններ
Լրահոս
Անց է կացվել շտաբային ուսումնավարժություն
20.07.2022
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 450-Ա որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 7.1.1 կետի պահանջները` ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշման համաձայն, այսօր՝ հուլիսի 20-ին անց է կացվել շտաբային ուսումնավարժություն՝ «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած խոշոր հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Միջոցառմանը ներկա են գտնվել Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Մաղաքյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ մայոր Արման Ճաղարյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Տիգրան Կարապետյանը, Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սերյոժա Մկրտչյանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներ:
Կոտայքի մարզայինփրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրին ուսումնավարժության խաղարկային սցենարը և ըստ այդմ, քննարկվեցին կանխատեսվող միջոցառումների շրջանակը և անհրաժեշտության դեպքում՝ բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հաջորդականությունը: