Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզն ընդգրկվել է «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների» նախագծում
18.07.2022
Կոտայքի մարզն ընդգրկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան/ԱՀԿ/ գրասենյակի կողմից իրականացվող` «Հոգեկան առողջության ոլորտում հիմնական բացերի դուրսբերմանն ուղղված գործողությունների» նախագծին, որի շրջանակներում այսօր կայացել է հանդիպում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատու մասնագետներ:
Հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակից Մարիետա Խուրշուդյանը ներկայացրել է մեկնարկող ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող ՇՄԶ կրեդիտավորված դասընթացի մասնակցության մանրամասները:
Ներկայացվել է նաեւ հոգեկան առողջության առաջնահերթ խնդիրներ ունեցող անձանց վաղ հայտնաբերման, վարման և ուղղորդման մոտեցումների վերաբերյալ նոր հայեցակարգը: