Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների առաջնությունում Գեղաշենի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը չեմպիոն է դարձել

11.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժինը տեղեկացնում է, որ ավարտվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են 12 տղաների և 12 աղջիկների թիմեր:

 Ուրախությամբ ենք հայտնում, որ աղջիկների խմբում առաջնության չեմպիոն է դարձել Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

 Մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժինը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանին մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված նրա ջանքերի եւ հերթական հաղթանակի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50