Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզական հերթական հաղթանակների մասին

10.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը ընդունել են մայիսի 6-9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ձեռնամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մեր մարզից մասնակցած և թիմային հաշվարկով երրորդ տեղը զբաղեցրած պատանիներին (մասնակցել են 18 պետություններ), ովքեր մասնակցել են նաև մայիսի 19-25-ին

 Ուզբեկստանում անցկացված ձեռնամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը (մասնակցել են 33 պետություններ) և զբաղեցրել մրցանակային տեղեր:

 Նույն մարզիկները պատվով են հանդես եկել նաև հունիսի 22-26-ին Մոսկվայում կայացած ձեռնամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը (մասնակցել են 26 պետություններ):

 Մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները շնորհավորել են մարզիկներին և նրանց մարզիչ Վազգեն Մարգարյանին միջազգային կարևոր հարթակներում մարզը լավագույնս ներկայացնելու համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մարզի սպորտային կյանքի աշխուժացմանը:

 Մենք ևս շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ ու վերելքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40