Նորություններ
Լրահոս
Գիտական աշխատանքների համար շնորհվող կրեդիտներ. քննարկում Կոտայքի մարզպետարանում
08.07.2022
Կոտայքի մարզպետարանում կայացել է հանդիպում ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԱՆ ԱԱԻ - ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի և մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:
Հանդիպումը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը. ներկա են գտնվել ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատուներ:
Հանդիպման նպատակը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր:
Կարևոր՝
ՇՄԶ կրեդիտավորված դասընթացները ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կիրականացվի ԱՆՎՃԱՐ` որոշակի մասնագիտությունների գծով:
Կրեդիտավորված դասընթացներն իրականացվում են թե' առկա, թե' առցանց եղանակով, որոնց վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են ՀՀ Առողջապահության նախարարության (https://www.moh.am/#1/155 ԷՈՒՆ) և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (http://nih.am/am/publications ) կայքերում:
Դասընթացների առցանց դիմելու հայտերը հետևյալ հղումով`
https://nih.am/.../subdi.../certificate_national_center_news
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից տրամադրվում է ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն գործընթացների ցանկացած հարցի վերաբերյալ, այց` երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 9:30-18:00, Առողջապահութան ազգային ինստիտուտ, 116 սենյակ, կամ 011 30 00 77 հեռախոսահամար:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ․-ի հունվարի 1-ն է։