Նորություններ
Լրահոս
Մեկնարկում է «Լույս հայի աչքերին» ակնաբուժական բարեգործական ծրագիրը
26.06.2022
Մեկնարկում է «Լույս հայի աչքերին» ակնաբուժական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում Կոտայքի մարզի ազգաբնակչության շրջանում հունիս- սեպտեմբեր ամիսներին իրականացվելու են՝
Աչքի անվճար զննումներ
Նախնական ախտորոշում, անհրաժեշտության դեպքում նաև ուղեգիր աչքի շարժական հիվանդանոց
Անվճար բուժում (վիրահատություն սոցիալապես անապահով խմբի համար)
Լազերային բուժում՝ սոցիալապես անապահով խմբի համար։
Ծրագիրն իրականացվելու է նշված բնակավայրերի բուժամբուլատորիաներում կամ բուժակ-մանկաբարձական կետերում՝ ժամը 11։00-ից։
Ստորև ժամանակացույցը՝
Լեռնանիստ՝ 02.07
Ծաղկաձոր՝ 05.07
Մեղրաձոր՝ 18.07
Սոլակ՝ 19.07
Արամուս՝ 01.07
Գեղաշեն՝ 12.07
Մայակովսկի՝ 02.08
Գառնի՝ 20-21.09
Ջրվեժ՝ 09.08
Առինջ՝ 16.09
Բյուրեղավան՝ 23-24.08
Արզնի՝ 18.08
Բալահովիտ՝ 19.07
Պտղնի՝ 06.09
Ձորաղբյուր՝ 08.09
Զառ՝ 13.09
Ակունք՝ 28.07
Կոտայք՝ 30.09
Կապուտան՝ 15.09
Ալափարս՝ 08.07
Արզական՝ 05.07
Բջնի՝ 12.07
Կարենիս՝ 20.07
Ֆանտան՝ 26.07
Քասախ՝ 30.06, 07.07
Պռոշյան՝ 12.07, 14.07
Քանաքեռավան՝ 19.07
Մրգաշեն՝ 21.07
Զովունի՝ 26.07, 28.07
Բուժական՝ 02.08
Արա Գյուղ՝ 04.08
Արգել՝ 09.07
Նոր Գեղի՝ 16.07։
Բացի նշված բնակավայրերից ծրագիրը կիրականացնի նաև մարզի քաղաքային համայնքների՝ Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի, Նոր Հաճընի բուժ.հաստատություններում, ուստի նշված համայնքների ազգաբնակչությանը հորդորում ենք դիմել տեղի բուժկենտրոններ՝ հերթագրվելու համար։
Ի դեպ, հուլիսի 27-ին Հրազդանի բժշկական կենտրոնի ակնաբույժը ակնաբուժական զննումներ կիրականացնի «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնում։