Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հիմնանորոգվում է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատված. մարզպետը շինհրապարակում էր

24.06.2022

 Ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով:

 Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։

 Աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների հետ այցելել են շինհրապարակ:

 Մարզպետը և նախարարը դիտարկել են նաև նույն հատվածում կառուցված ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։

 Շինարարների հետ տեղում քննարկվել է խնդրի լուծման տարբերակները, տրվել են համապատասխան ցուցումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50