Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ դիտարկել են Երևան-Սևան մայրուղու 14.56 կմ երկարությամբ հատվածի միջին նորոգման աշխատանքները

23.06.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների և համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել են նաև Երևան-Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 14.56 կմ երկարությամբ հատվածի միջին նորոգման աշխատանքներին։

 Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Աշխատանքների պայմանագրային արժեքն է 669 մլն 900 հազար դրամ է։ Միջին նորոգումը կատարում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Ավարտը նախատեսված է 2022թ. ընթացքում։

 Դիտարկվել է նաև Երևան – Սևան միջպետական ավտոճանապարհի կմ 14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներին, որը կատարում է «Կամուրջշին» ՍՊԸ-ն։

 Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 113 մլն 775 հազար ՀՀ դրամ է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50