Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստվում է հյուրընկալել ճամբարականների ոմբողջ հանրապետությունից
23.06.2022
Կոտայքի մարզը պատրաստվում է մարզի մանկապատանեկան ճամբարներում ամբողջ հանրապետությունից հյուրընկալել շուրջ 3200 երեխաների:
Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը պետական հոգածությամբ կիրականացվի 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ՝ յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մինչ ծրագրի մեկնարկը Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների կողմից իրականացվել է շրջայց:
Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Սահակյանի կողմից ներկայացվել է ճամբարների բժշկական սպասարկման կարգը, ինչպես նաեւ մեկուսարանի պատշաճ վիճակի ապահովման, բավարար հագեցվածության, սպասարկող բուժ. անձնակազմի, սենքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։