Նորություններ
Լրահոս
Գառնի համայնքում աննախադեպ շինաշխատանքներ են
22.06.2022
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53,5 մլն դոլար է։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել չորս ենթածրագրեր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրերից երկուսն արդեն ավարտվել են:
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը գտնվում է ավարտական փուլում, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը գտնվում է ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:
ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամ