Նորություններ
Լրահոս
Աբովյան համայնքը նոր՝ ժամանակակից լուծումներով մարզադաշտ ունի
17.06.2022
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանի հետ ներկա է գտնվել Աբովյան համայնքի քաղաքային մարզադաշտի հանդիսավոր վերաբացմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Մարզադաշտը համապատասխանում է ՈւԵՖԱ-ի երկրորդ կարգին, ինչը Նշանակում է, որ այնտեղ հնարավոր կլինի միջազգային հանդիպումներ անցկացնել։
Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և համայնքի համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակում տեղադրվել է նոր խոտածածկ, վերանորոգվել են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվել են մարզադաշտի հարակից տարածքները, կառուցվել է մարզումային փոքր խաղադաշտ: