Նորություններ
Լրահոս
Միջին նորոգման աշխատանքներ են մեկնարկել Երևան-Սևան մայրուղու՝ 14, 56 կմ հատվածում
17.06.2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից միջին նորոգման աշխատանքներ են մեկնարկել Երևան-Սևան մայրուղու՝ 14, 56 կմ հատվածում:
Այս պահին աշխատանքներն ընթանում են Աբովյանից Արզնի տանող ճանապարհահատվածում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Միջին նորոգումը ենթադրում է մաշված ասֆալտբետոնե շերտի փոխարինում նոր շերտով, իսկ հանված քերուկը տրամադրվում է մարզի համայնքներին։
Մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Վարդանյանը տեղում համակարգում և ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում իրականացվող աշխատանքները, իսկ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Ալիկ Եղիշյանը համակարգում է ասֆալտե շերտից առաջացած քերուկի՝ համայնքներին պատշաճ տրամադրման գործընթացը։
Աշխատանքներն ակտիվ ընթանում են։